Կանարյան կղզիներում ակտիվացած հրաբխուխը նոր թափով է սկսել ժայթքել
Իսպանական Լա Պալմա կղզում գտնվող Կումբրե Վիեխա հրաբուխը նոր թափով է սկսել ժայթքել: Ինչպես հայտնում է BBC News-ը, գործող հրաբխում երկու նոր անցքեր են բացվել, ինչը հանգեցրել է ժայթքումների ուժեղացմանը:
Կանարյան կղզիներից մեկում ակտիվացած հրաբուխն սկսել է ժայթքել սեպտեմբերի 19-ին: Մինչ օրս ավելի քան 6000 բնակիչ ստիպված տարհանվել է հարակից շրջաններից:
Իշխանությունները խորհուրդ են տալիս մոտակա բնակավարերում ապրողներին սահմանափակել է տեղաշարժը կղզու որոշ հատվածներում, քանի որ լավայի նոր հոսքը ևս կարող է հասնել բնակելի տարածքներ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ լավան հարյուրավոր տներ է ավերել: