Հաղթահարել աղքատությունը աշխատանքի միջոցով
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցում է խոցելի խմբի ընտանիքներին` հաղթահարել աղքատությունը աշխատանքի միջոցով։
Ծրագրերից մեկով խրախուսվում է անասնապահությամբ գումար վաստակելը, իսկ երկրորդը սեզոնային բնույթ ունի՝ սեփական հողը մշակելու դիմաց շահառուներն աշխատավարձ են ստանում։ Այս տարի արդեն 1000-ից ավելի ընտանիք նպաստից բացի այս ծրագրերով եկամտի նոր աղբյուրի հնարավորություն է ստացել. թիվը մինչև տարեվերջ աճելու է՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հրապարակելով նաև տեսանյութ: