2 տարեկան տղան կարդում և գրում է 4 լեզվով
Լոնդոնի բնակիչ Իսայա Գյամֆին ընդամենը 2 տարեկան է, սակայն արդեն կարող է կարդալ, գրել և հաշվել անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով, բազմապատկում և հանում կատարել: Հանճարեղ տղայի պատմությանը անդրադարձել է Daily Mirror պարբերականը։
Այժմ էլ երեխան դարձյալ զարմացրել է բոլորին՝ 24 ժամում սովորելով ճապոներեն մինչև 40-ը հաշվել։
Գյամֆիի մայրը՝ 30-ամյա Ջազելն ասում է, որ իր որդին արտասովոր կերպով տեղեկատվություն է կլանում 5 ամսական հասակից։ Երբ մայրը հասկացել է, որ երեխան լեզուների հանդեպ հակում ունի, նրան իսպաներեն տեսանյութ է ցույց տվել, հետո իսպաներեն քարտեր գնել։ Տղան դրանք շատ է հավանել և սովորել ամեն օր։
Ջազելի խոսքով՝ տղային դուր է գալիս ճապոներենի օրինաչափությունը՝ 1-10 թվերը սովորելուց հետո հեշտ է սովորել մնացածը։
Երբ Իսայան 8 ամսական էր, մայրը նրան հարցեր էր տալիս՝ որն է այս կամ այն տառը։
«Սկզբում ես անակնկալի եկա և չէի հավատում, որ իմ ութ ամսական երեխան իսկապես գիտի տառերը։ Ինձ թվաց՝ ուրիշ բան է ասել, ոչ թե թվերն ու տառերը, բայց նա շարունակեց դա ասել, և ես համոզվեցի, որ ճիշտ եմ լսել», – ասում է մայրը:
Հետո Ջազելը որդու համար քարտեր է գնել՝ տառերով և թվերով, նաև գրատախտակ ու գրիչներ։
Իսայան նաև սկսել է օգնել մանկապարտեզի իր հասակակիցներին սովորել տառերը և թվերը:
Սկզբում մյուս ծնողները չեն հավատացել տղայի ընդունակություններին, բայց հետո Ջազելը Instagram-ում էջ է բացել, որտեղ նա ցույց է տալիս երեխայի ուսուցման գործընթացը:
Մայրը նշում է, որ տղայի դեմքը պարզապես փայլում է թվերի կողքին և հենց այդ ժամանակ է նա ամենաերջանիկը։
Տեսանյութն՝ այստեղ։