Bank of America-ն կանխատեսել է նավթի գինը՝ մեկ բարելի դիմաց ավելի քան հարյուր դոլար
Խորացող էներգետիկ ճգնաժամը կարող է հրահրել նավթի գնի աճը մինչեւ հարյուր դոլար մեկ բարելի դիմաց 2014 թվականից առաջին անգամ, ինչը կհանգեցնի համաշխարհային տնտեսությունում գլոբալ խնդիրներին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Bank of America-ի տվյալներին:
Նշվում է, որ Եվրոպայում եւ Ասիայում բնական գազի արժեն արդեն հասել է մակարդակի, որը համարժեք է մեկ բարելի դիմաց շուրջ 190 դոլարի:
Այդպիսի գնաճը տեղի է ունենում այն ֆոնին, որ միջազգային տնտեսությունները վերականգնվում են համավարակից հետո, մինչդեռ մատակարարումները, ընդհակառակը, դանդաղում են, նշում է պարբերականը:
Ընդ որում՝ նախորդ ձմռանից հետո դատարկված պահեստները նավթի հանքավայրերում ներդրումների կրճատման եւ տեխսպասարկման դժվարությունների հետ մեկտեղ նպաստում են գլոբալ ճգնաժամին, գրում է պարբերականը:
Այդ ֆոնին Bank of America-ն կանխատեսում է դիզելային վառելիքի պահանջարկի աճ, ինչը կարող է դրդել նավթի գնաճ, իսկ պայմաններում, երբ դրամավարկային ու հարկային բյուջետային քաղաքականությունը շեմին են հասված, ինչն էլ առաջացնում է մակրոճգնաժամ: