Հրապարակվել է Վրաստանում Սաակաշվիլիին բերման ենթարկելու տեսագրությունը
Վրացական Pirveli հեռուստաալիքն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու տեսագրությունը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին բերման են ենթարկել վրացի իրավապահները, ինչի մասին ուրբաթ երեկոյան հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ», - ասել է Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր հոկտեմբերի 2-ին և 3-ին Թբիլիսի կատարելիք այցի մասին: Նա համակիրներին հորդորել էր հավաքվել և մեծ խմբերով քայլել դեպի քաղաք, որպեսզի իրեն չկարողանան ձերբակալել: