Մեքսիկայում հանցախմբի անդամները ծնկի են բերել և գնդակահարել 20 մարդու, ապա դիերը տարել քաղաքապետի շտաբ-գրասենյակի մոտ (լուսանկարներ, տեսանյութ)
Մեքսիկայում հանցախմբերից մեկը հրապարակել է շոկային տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են դրա անդամներն անտառում գնդակահարում հակառակորդ հանցախմբի 20 անդամի՝ նրանց կողք կողքի շարք կանգնեցնելով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան հատվածում՝ Գուերերո նահանգում:
Los Tlacos հանցախմբի անդամները հակառակորդ La Bandera հանցախմբին մեղադրել են «անմեղ մարդկանց կտտանքների ենթարկելու և սպանելու համար», ինչից հետո նրանց ստիպել են ծնկի գալ ու գնդակահարել են:
Դրանից հետո սպանվածներից առնվազն չորսի դին հայտնաբերվել է Իգուալա քաղաքի քաղաքապետի նախընտրական շտաբ-գրասենյակի մոտ: Մյուս դիերը չեն հայտնաբերվել: