15-ամյա հնդկուհին պնդում է, որ ամեն օր արցունքի փոխարեն քարեր են թափվում աչքից (տեսանյութ)
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում բնակվող 15-ամյա աղջիկը պնդում է, որ ամեն օր արցունքի փոխարեն քար է թափվում աչքից: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, աղջկա մոտ արտասովոր երևույթը սկսել է ի հայտ գալ երկու ամիս առաջ:
Առաջին անգամ նա աչքից թափվող քարերը նկատել է հուլիսի 17-ին: Ինչպես պնդում են Չանդին և նրա ընտանիքի անդամները պնդում են, որ քարերն աչքից թավքում են վաղ առավոտյան, դրանք գիշերն են առաջանում:
Երկու ամսում աղջիկն ավելի քան 70 տարբեր չափսերի քարեր է հավաքել: Բժիշկները դեռևս որևէ բացատրություն չեն գտել արտասովոր երևույթին, որն ամեն օր է տեղի ունենում: