Ամբողջ Հայաստանը երգում է «Վերև». սիրո հավերժ երգիչը հավերժացավ (տեսանյութ)
ԳլխավորԱմբողջ Հայաստանը երգում է «Վերև». երգիչ, երգահան Հայկոն (Հայկ Հակոբյան) գնաց վերև:
Կորոնավիրուսը ախտահարել էր երգչի թոքերի 80 տոկոսը: Մեկ շաբաթ բժիշկների հետ կռիվ տվեց համավարակի դեմ, բայց ճակատագիրն այլն բան էր նախատեսել ունկնդրին հազար ու մի որակյալ մեղեդիներ պարգևած Հայկոյի համար:
Իննուսականներին երգչի կարիերան սկսելով՝ Հայկոն ընտրեց ռոմանսն ու երբեք չդավաճանեց իր ոճին: Նրա ստեղծագործությունների ներքո հազարավոր երկրպագուներ սիրել են, սիրահարվել են, միավորվել են և ամուսնացել. Հայկոն կարողանում էր դիպչել իր հանդիսատեսի սրտի ամենախորը անկյուններին:
Հայկոն նաև իր յուրահատուկ ձեռագիրը թողեց ժամանակակից հայկական կինորատադրության ոլորտում: Նրանից հետո մնացին այնպիսի կինոերաժշտություններ, ինչպիսիք են «Սպանված աղավնի», «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Խաչագողի հիշատակարանը», «Հարսանիք թիկունքում» ֆիլմերի համար գրված մեղեդիները:
Հայկոն ընդամենը 48 տարեկան էր, ուներ մեկ որդի, որին ձգտում էր մեծացնել որպես գիտակից քաղաքացի, հայրենիքին ու իր սիրո հավերժ քաղաք Երևանին նվիրված մարդ:
«Ես ուզում եմ քեզ սովորեցնել մարդկանց հետ շփվելու արվեստը կամ երբ ականջակալներս խլացնում են իրականությունը ու քեզ չեմ նկատում, իմ լռության մեջ դու սովոր ես լսել: Ես շտապում եմ քեզ սովորեցնել գնահատել ժամանակը և վստահ եմ, կհասցնեմ…»,- իր մենահամերգի բացման խոսքում, դիմելով որդուն, ասել էր սիրված երգիչը՝ Հայկոն: