ԵՊՀ-ի բակում պատերազմում զոհված ուսանողների լուսանկարներն են․ հիշատակի միջոցառում (Տեսանյութ և լուսանկարներ)
Երևանի պետական համալսարանը միջոցառում էր կազմակերպել 44-օրյա պատերազմում զոհված համալսարանական ուսանողների հիշատակին։ Մեկ րոպե լռությամբ հարգելով հերոսացած ու անմահացած համալսարանականների հիշատակը՝ ուսանողներն անուն առ անուն ընթերցեցին նրանց անունները և վառվող մոմ դրեցին նրանց լուսանկարների առաջ: Կենտրոնական մասնաշենքի աստիճաններին աթոռներ էին դրված, որոնց վրա զոհված տղաների նկարներն էին։
ԵՊՀ-ի դեղագործական ֆակուլտետում էր սովորում նաև NEWS.am–ի օպերատոր, մոնտաժող Վահե Կարապետյանը։ Որպես պահեստազորային Արցախ մեկնած՝ 21–ամյա Վահեն մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին։ Նա նոյեմբերի 6–ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով՝ նոյեմբերի 9–ին մահացել է՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։