Պատերազմի ամենափոքր զոհը՝ 9–ամյա Վիկտորյան
Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Մարտունիում ծանր ռմբակոծության հետեւանքով զոհվեց 9–ամյա Վիկտորյա Գեւորգյանը։ Նա Արցախյան երկրորդ պատերազմի առաջին քաղաքացիական զոհն է, նաեւ ամենափոքրը՝ 44 օրերի մեր հազարավոր կորուստներից։ Նույն օրը մահացել էր նաեւ նրանց հարեւանությամբ բնակվող տարեց կինը։ Վիկտորյայի մայրը եւ եղբայրը՝ երկուամյա Արծվիկը, վիրավորվել էին։ Փոքրիկ Արծվիկը ծանր վիրավորվել էր գլխի, ոտքի շրջանում։ Երկու անգամ վիրահատության է ենթարկվել, եւ այժմ, բարեբախտաբար, վերջնականապես ապաքինվել է։ Գեւորգյանների ընտանիքը տեղափոխվել է Մարտունքի քաղաքի մեկ այլ բնակարան։ Իրենց նախկին տանը ծանր հիշողությունները շատ էին։ Գեւորգյաններին օգնել են բնակարան ձեռք բերել բարերարները։
Մեկ տարի անց NEWS.am-ը այցելել է նրանց։