Եվրոպոլը բացահայտել է Բալկաններից թմրավաճառների խոշոր խմբավորում
ՏեսանյութերԵվրոպոլը ութ երկրների իրավապահների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառների խոշոր խմբավորում։ Այս մասին հայտնում է Եվրոպոլի մամուլի ծառայությունը սեպտեմբերի 28-ին։
Խմբավորման անդամները հիմնականում Բալկանյան երկրներից էին և զբաղվում էին Եվրոպա կոկաին մատակարարելով։ Խմբի բացահայտման և ձերբակալման համար համագործակցել են Իսպանիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Գերմանիայի, Սլովենիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կոլումբիայի իրավապահները:
Այժմ խմբավորման հետ առնչություն ունենալու համար մեղադրանք է առաջադրվել 61 մարդու։ Առգրավվել է 2,6 տոննա կոկաին, 324 կգ կանեփ, 612 հազար եվրո կանխիկ, 9 էլիտար ավտոմեքենա և 5 մոտոցիկլ: