Եթե թուրքերի հետ խաղաղության գնացինք, ուրեմն պետք է մոռանանք 1915թ-ը. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)
Ինձ հետաքրքրող ամենամեծ հարցը եղել է`ով է մեղավոր այս ամեն ինչի համար, ես մեղավորներին եմ փնտրում։ Այս մասին Եռաբլուրում Tert.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։
«Բոլորն ասում եմ դավաճանել են, բայց մինչ այսօր մի դավաճանի անուն չեն տվել։ Մեկ տարի է անցել, մեղավորները չեն պատժվել։ Նայում եմ զարգացումներին ու հասկանում, որ դեռ ավելին ենք կորցնելու։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամություն չի կարող լինել։ Եթե թուրքերի հետ խաղաղության գնացինք, ուրեմն պետք է մոռանանք 1915թ-ը»,- նշեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի հայրը։
Զինծառայողի հայրը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարութունների մասին: Նա նշեց՝ եթե մի մարդ հայտարարում է, որ մեզ բանակ պետք չէ, ինչպես կարող է Հայաստանի ղեկավարը լինել: