Այսինքն` մտածում եք, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից պետք է ասեր Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, չէ, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան (տեսանյութ)
Մենք մեր տարածքները կորցրել ենք և պետք է հետ բերենք, դրա համար համբերություն է պետք և համախմբում։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Հարցին` արդյոք միջազգային ատյաններում մենք հայտարարում ենք, որ այդ տարածքները օկուպացված են և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չհայտարարեց, որ Հադրութը և Շուշին օկուպացված են, Մելքոնյանը ասաց. «Այսինքն դուք մտածում եք, որ պետք է ասե՞ր, հա՞։ Այդ ամբիոնից չպետք է ասվեր, պետք է սուս ու փուս քո գործն անես։ Այսօր հո չգնացի՞նք Շուշի ազատագրեցինք, պետք է զինվել, պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, նոր մտածել»։