Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանվի գերեզմանի․ Արշակ Կարապետյանն այցելեց Եռաբլուր (տեսանյութ)
Խոնարհվում եմ մեր բոլոր տղաների շիրիմների առջև: Մենք այստեղ ընկերներ ունենք, զինվորներ և նախկին անմիջական ենթականեր: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը:
«Ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանակվի գերեզմանի: Սա մեր սուրբ տեղն է, և մենք այստեղ պետք է գանք, իրենց հետ ժամանակ անցկացնենք և չհաշվենք իրենց մահացած: Զոհված են, բայց մահացած չպետք է հաշվենք»,-ասաց Կարապետյանը:
Հարցին՝ իրենց առջև պատասխանատվություն չունե՞ն կորցրածը հետ բերելու, նախարարն արձագանքեց, թե ինչ ցանկացել է, ասել է: Դիտարկմանը, թե էլի հարցեր ունեն, նախարարն արձագանքեց. «Հարցերը ձեր ղեկավարին տվեք»: