Վիկտոր Համբարձումյանի թոռ, Հրետանավոր, Սերժանտ ՌՈՒԲԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ. դասվել է Անմահ հերոսների թվին. Հիշում ենք և հպարտանում (Լուսանկարներ և տեսանյութ)
Ռուբեն Համբարձումյան. ծնվել է 2001-ի հունիսի 25-ին Երևանում։
2019թ․-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։
Ռուբենը Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռն էր և ժառանգել էր նաև Ֆիզիկա-մաթեմատիկա առարկաների հանդեպ սերն ու ունակությունները։
2019թ․ հուլիսի 26-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մարտունի քաղաքում՝ Մոնթե Մելքոնյանի անվան զորամասում: Զորակոչվելուց հետո դարձել է Ավագ հետախույզ, ապա հրետանավոր։
Ծառայության 6-րդ ամսում ուղարկվել է սերժանտական դասընթացների, որից հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Ապա ծառայության բարձր որակի համար սեպտեմբերի 12-ին ստացել է սերժանտի կոչում։Պարգևատրվել է "Քաջարի մարտիկ"կրծքանշանով։
Մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ դարձել է N հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող։
Պատերազմի ընթացքում Ռուբենի հաշվարկած թիրախների կորդինատներով բացարձակ ճշգրտությամբ ոչնչացվել է թշնամու ահռելի թվով զրահատեղնիկա։Կառավարել է ամբողջ դիվիզիոնի հրետանիները։ Մասնակցել է Մարտունու թեժ մարտերին։
Հոկտեմբերի 2-ին վիրավորվել է՝ ստացել է կանտուզիա, և մի քանի օր բուժում ստանալուց հետո՝ ոչ լիովին ապաքինված նորից անցել է ծառայության։
Զոհվել է հոկտեմբերի 22-ին՝ Մարտունիում։
Պարգևատրվել է "Արիության" մեդալի։
<<Ռուբս, Դու չհասցրեցիր սովորես քո ընտրած ու ընդունված ֆակուլտետում, բայց հիմա շատերը էլ ավելի լավ կսովորեն, որ արժանանան քո անվան կրթամրցանակին>>-, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա հորաքույրը՝ օգտատեր Մարիամ Պողոսյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում նաև գրել է.
<<Հիշում եմ` մաման որ ուղարկեց էս նկարդ էնքան ծիծաղացինք, նիհարելուդ համար համ անհանգիստ էր համ էլ մի լավ կատակներ արեց...
Ինչքան երջանիկ ու անհոգ էինք ու ինչ անհամբերությամբ էինք սպասում քեզ>>
Սերժանտ Ռուբեն Համբարձումյանի մայրն էլ գրել է՝
-Ռուբս ընկերներդ իմանան վիրավորվել ես կնեղվեն, չասես.....
-Մամ ջան ընկերներս արդեն գիտեն, որ վայեվատ արած , կանտուզյա ստացած տղա եմ։
Ախխ Ռուբս...
Լուսանկարները՝ Մարիամ Պողոսյանի և HEROS Ruben Hambardzumyan Ֆեյսբուքյան էջի