Գիտնականները հայտնաբերել են «Գահերի խաղի» նման սառցե պատ, միայն 5 անգամ ավելի բարձր
Տեսանյութեր1 կիլոմետր բարձրությամբ սառցե պատը «գտել» է Մինեսոտայի համալսարանի սառցադաշտեր հետազոտող Մաքս Վան Վիկ դե Վրայսը: Դա «հայտնաբերվել է» Շոտլանդիայում երբ գիտնականը զբաղվել է այդ երկրի նախապատմական լանդշաֆտի ուսումնասիրությամբ:
«Ես եկա ընկերուհուս մոտ և համավարակի պատճառով լոքդաուն եղավ», – ասել է նա տեղական թերթին:
Սառցագետի հետազոտությունը հանգեցրել է նրան, որ 20 հազար տարի առաջ`վերջին սառցե դարաշրջանի ընթացքում, մեկ կիլոմետր հաստությամբ սառցադաշտ մոտեցել է այն տարածքին, որտեղ այժմ գտնվում է Դանդի քաղաքը: Իր հայտնագործությունից տպավորված՝ Մաքս Վան Վիք դե Վրայսը որոշել է այն ներկայացնել գրաֆիկական պատկերով: Եվ ներկայացրել է այն գործընկերոջ՝ Դանդիի համալսարանից Կայերան Դունքանի հետ:
Ի վերջո, Մաքսը և Կայերանը պատրաստել են 3 րոպեանոց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հյուսիսից սառցադաշտերը ծածկում Շոտլանդիան և որքան վիթխարի հաստություն ունեն դրանք: Պարզության համար գիտնականները պատկերել են նախապատմական սառցաբեկոր՝ Դանդի քաղաքի ֆոնին: Արդյունքում ստացվել է մի պատկեր, որը հուզել է ոչ միայն տեղի բնակիչներին: Տեսանյութը հայտնի է դարձել համացանցում:
Կախված սառցե պատը նման էր The Wall- ին, որը մարդիկ տեսել են «Գահերի խաղը» հեռուստասերիալում: Այն, ինչպես շատերն են հիշում, վեր էր բարձրանում Վեստերոսի հյուսիսում և առանձնացնում Յոթ թագավորությունները վայրի հողերից: Միայն կինոնկարինը շատ ավելի ցածր էր՝ ընդամենը 200 մետր: Իսկական սառցե պատի բարձրությունը մեկ կիլոմետր էր:
Ժամանակի ընթացքում սառցադաշտերը նահանջել են ու հալվել: Ինչպես մեկ այլ՝ «Սառցե դարաշրջան» սերիալում, որը նույնպես ուներ սառցե պատ։