Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ
Վերանորոգվող Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։
Այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է: Ճանապարհի կառուցման համար 5.25 մլրդ դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառավարության լրատվական ծառայության տեսանյութը՝ ճանապարհի կառուցման ընթացքի ու կատարվող աշխատանքների մասին: