Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքման պատճառով փակել են օդանավակայանը
ԱշխարհԿանարյան կղզիներում Պալմա կղզու օդանավակայանը աշխատանքը դադարեցրել է։ Դա կապված է Կումբրե-Վիեխ հրաբխի ժայթքման հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Իսպանիայի օդանավակայանների օպերատորի Կանարյան բաժանմունքի մամուլի ծառայությանը։
AENA-ում պարզաբանել են, որ աշխատանքներ են տարվում մոխրի ժայթքման պատճառով կուտակված մոխրի մաքրման ուղղությամբ:
Տվյալներ այն մասին, թե երբ օդանավակայանը կարող է նորից սկսել գործել, դեռ չկան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Պալմայում սկսվել է Էլ Պասո բնակավայրի շրջանում Կումբրե-Վիեխ հրաբխի ժայթքումը։ Խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ արտահոսք է տեղի ունենում։
Լավայի հոսքերն արդեն ավերել են հարյուրավոր տներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: Ներկայումս տուժածներ չկան։