ԱԺ-ն կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում 2 հարց է (Տեսանյութ)
Հայաստանի ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 24-ին արտահերթ նիստ է հրավիրել:
Օրակարգում երկու հարց է.
- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:
Նշենք, որ մասնավորապես, վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների արդյունքում տեղի է ունենալու համայնքների խոշորացում: