կառավարության նիստ. Սեպտեմբերի 24 (Տեսանյութ. Ուղիղ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից 25-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,
- 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցված բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին,
- Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքները «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին եւ այլ հարցեր: