Գվատեմալայում սկսվել է Ֆուեգո հրաբխի ժայթքումը
Գվատեմալայում սկսվել է Կենտրոնական Ամերիկայի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Ֆուեգո հրաբխի ժայթքումը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտնում է TeleCinco պորտալը։
Ժայթքումն ուղեկցվում է մոխրի հսկայական սյուներով։ Ֆուեգոն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից մոտ 45 կմ արևմուտք։
Քաղաքի իշխանությունները Ֆուեգոյի մերձակայքում գտնվող շրջանների բնակիչներին խորհուրդ են տալիս նախազգուշական միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար և պատրաստ լինել տարհանմանը:
Այս տարի սա Ֆուեգո հրաբխի արդեն առաջին ժայթքումը չէ։ Սեպտեմբերի 14-ին արձանագրվել է հրաբխի հերթական ակտիվությունը։