Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ
ՏեսանյութերՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով կարևորելով առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի աշխուժացումը:
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` հավելելով, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը:
Զրուցակիցները կարևորել են նաև մշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի՝ լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։
Երկու նախարարները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում իրականացվող ջանքերը։
Դիտումների քանակ2
facebook icon twitter icon
Լրահոս
Սեպտեմբերի 22-ը՝ 60 վայրկյանում
21:4922 Սեպ, 2021
Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ
21:3722 Սեպ, 2021
Հնդկաստանը և Հայաստանը ջերմ հարաբերություններ ունեն՝ հիմնված փոխադարձ վստահության և բարի կամքի վրա. Օմ Բիրլայի ուղերձը
21:2522 Սեպ, 2021
Վահե Ղազարյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
21:1822 Սեպ, 2021
Հուսով եմ տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել. ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահի ուղերձը
21:1022 Սեպ, 2021
Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 22.09.2021
21:0022 Սեպ, 2021
Զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն՝ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ
20:5422 Սեպ, 2021
Թուրքական ընկերությունը բողոքի ցույցերից հետո խզել է Վրաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցման պայմանագիրը
20:5222 Սեպ, 2021
«Բելայա Վեժա» փառատոնի մրցանակը՝ երևանյան թատրոնին
20:4922 Սեպ, 2021
Երևանի Գայի պողոտա-Սաֆարյան փողոց-Ստեփանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
20:4422 Սեպ, 2021
1980-ականների հայ կինոյի ազդագրերը նոր կյանք են ստացել
20:3922 Սեպ, 2021
43 սենյակ՝ 57 անձի համար. ովքեր կարող են ապրել «վետերանների» շենքում
20:3322 Սեպ, 2021
Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին
20:3022 Սեպ, 2021
Մեքենայի վառելիքի առևտրով զբաղվող 4 տնտեսվարող