Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են. Փաշինյանի օգնականը՝ Եռաբլուրում լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտելու մասին (տեսանյութ)
ՀՀ և Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր: Լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտվում է, նրանց համար հատուկ վայր է առանձնացվել, որտեղից ոչինչ տեսանելի չէ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է խոչընդոտվել լրագրողների աշխատանքը, ասաց, թե այդպես է արվել, որ միջոցառումն անխոչընդոտ անցնի:
Հարցին՝ լրագրողնե՞րն են խոչընդոտում, Սարգսյանն արձագանքեց. «Ոչ միայն լրագրողները, որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»: