«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 100 մարդ, ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն, կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է:
Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում 5 կմ բարձրության վրա:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ԱԻՆ Երևանի, Վայոց Ձորի և Սյունիքի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների 85 փրկարարների, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 18 աշխատակիցների մասնակցությամբ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը:
Նշենք, որ հրդեհի հետևանքով այրված մակերեսի վերաբերյալ այս պահի դրությամբ հստակ տեղեկատվություն չկա, քանի որ հրդեհի օջախները գտնվում են իրարից անկախ տարբեր տեղամասերում:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արթուր Ոսկանյանը: