ԱՀ նախագահը ներկա է եղել Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է եղել Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը: Այս մասին ԱՀ նախագահը գրելէ Ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր Ասկերանի շրջանի Ռև համայնքում մասնակցել եմ Արցախի հերոս զավակ Բենիամին Արթուրի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը: Խոնարհումս»,- գրել է Արայիկ Հարությունյանը: