Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին
Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, ով մասնակցում էր սեպտեմբերի 21-ին համերգը չեղարկելու պահանջով բողոքի ակցիային:
Նշենք, որ այսօր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի տասնյակ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացրեցին` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը: Ոստիկանները պատ կազմեցին եւ չթույլատրեցին քաղաքացիներին քայլերթ իրականացնել դեպի Հանրապետության հրապարակ: Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ եւ ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:
Տեսանյութը` Hayeli.am-ի:
Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին