Ամոթ ձեզ, դուք թուրքից ոչ մի բանով չեք տարբերվում, մենակ ձեր անձնագրերով եք տարբերվում. Գևորգ Պետրոսյանը` ոստիկաններին
Բերման ենթարկելու հիմքերը սպառիչ սահմանված են քրեական դատավարության օրենսգրքում, եւ որեւէ ոստիկան չի պատասխանումիմ հարցին, թե ինչի համար են բերման ենթարկում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Երևանի Շառլ Ազնավուրի լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով հավաքի վայրից քաղաքացիներին բերման ենթարկելուն:
«Իրանք պարտավոր են ներկայացնել, թե ինչու են քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության կողմից բացարձակապես ապօրինություն է, ոստիկանությունը հերթական անգամ խախտում է մարդու իրավունքը: Այ, որ սենց կանգնել են, թող գնան սահմանին, որ էթուրքը դանակով մեքենայի վրա է քերում, մեր երեխաներին մայր է հայհոյում, բարձր ասում եմ, որ լսեն բոլոր ոստիկանները, այստեղ ոստիկան չի կանգնած, այստեղ քաղաքացու հերն անիծող է կանգնած: Լավ տղա էիք, գնայիք երեկ Գորիսի-Կապանի սահմանին, էն որ թուրքը դանակն առած ընկել էր ավտոբուս էր քերում, երեխեքին մայր էր հայհոյում, գնայիք, էնտեղ կանգնեիք, ոչ թե գայիք ստեղ կանանց ու տարեցներին բերման ենթարկեիք: Ամո΄թ ձեզ, դուք թուրքից ոչ մի բանով չեք տարբերվում, մենակ ձեր անձնագրերով եք տարբերվում»,-ասաց նա:
Գևորգ Պետրոսյանը նաև կոչ արեց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մինալ և մասնակցել այս ակցիաներին:
«Իրանք պետք է գան և առաջնորդեն, ոչ թե միայն մասնակցեն»,-ասաց նա:
Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ և մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաև նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»: