Լարված իրավիճակ Ազնավուրի հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:
Այսօր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա էր, հավաքվածները պահանջում էին, որ վերը նշված միջոցառումները չեղարկվեն:
Իրավիճակը կեսօրին՝ ժամը 15:30-ի սահմաններում լարվեց և ոստիկանները ակցիայի մասնակիցենրին սկսեցին բերման ենթարկել:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու և շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար. «Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»:
Դրանից հետո սկսվեց քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների:
Հավաքվածները ամոթանք են տալիս ոստիկաններին եւ վանկարկում` «յանիչար, թուրք», «Նիկոլ, դավաճան»: Ակցիայի մասնակից մի տարեց տղամարդու ինքնազգացողությունը վատացավ, որին ոստիկանները փորձում էին բերման ենթարկել:
Նշենք, որ ակցիան հսկում էին մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ: