Եթե էսքան գումար ունեիք, սառնարան առնեիք՝ մեր երեխեքի մարմինները գետնին չդնեիք. զոհվածի մայրը՝ վարչապետի օգնականին
ՏեսանյութերԴուք որտե՞ղ եք Հայաստանի անկախություն տեսնում, որ ուզում եք նշել, Արցախ գնալու ճանապարհին ե՞ք տեսնում այդ անկախությունը, այսպես վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին դիմեց զոհված զինծառայողների՝ կառավարության դիմաց ընդդեմ սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառմանը հավաքված հարազատներից մեկը:
«Եթե էսքան գումար ունեիք, սառնարաններ առնեիք, որ մեր երեխեքի մարմինները գետնին չդնեիք: Իմ երեխեն 18 տարեկան զինվոր էր, հերոս էր, ոչ թե եսիմ ինչ, որ նրան անարգեիք, գետնին գցեիք: Եթե Հայաստանն էսքան հնարավորություն ունի, թող այդ գումարներով ծախսելով պատերազմին պատրաստվեր, լավ էլ գիտեր, որ պատերազմ է սկսվելու»,- զայրացած նշեց զոհվածի մայրը:
Վարչապետի օգնականն էլ արձագանքեց, թե պատրաստվել են պատերազմին:
«Դուք հիմա պատրաստվեք, որ հետո նորից երեխեքին սառնարանի փոխարեն գետնին չգցեք»,- հակադարձեց զոհվածի մայրը: