ՔՊ․ Երևանը և Բաքուն պետք է վերջապես սկսեն սահմանազատման և սահմանագծման փուլը
Ես ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել այն տեղեկատվությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել սահմանազատման եւ սահմանագծման փուլը։ Սակայն կարող են ասել, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո կողմերի միջեւ խորհրդակցություններ են անցկացվում եւ, իհարկե, մենք պետք է անցնենք այս փուլին: Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ կողմերը պետք է փոխադարձ հաշտեցման գործընթաց սկսեն։
«Այդ գործընթացը պետք է անշրջելի լինի»,-նշեց Քոչարյանը։