Հայաստանը և Եվրոպոլը համաձայնագիր են ստորագրել
ՏեսանյութերՍեպտեմբերի 16-ին Եվրապոլը և Հայաստանն ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր` ընդլայնելու համագործակցությունն անդրսահմանային հանցավոր գործունեության դեմ պայքարում:
Համաձայնագիրը երկու գործընկերներին հնարավորություն կտա աշխատել այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցագործությունները և մարդկանց թրաֆիքինգը:
Համաձայնագիրը երկու կողմերին հնարավորություն կտա փոխանակել ընդհանուր ռազմավարական հետախուզության վերաբերյալ, ինչպես և ռազմավարական ու տեխնիկական, օպերատիվ տեղեկություններ, բացառությամբ՝ անձնական տվյալների. Եվրապոլ կգործուղվի Հայաստանի Հանրապետության կապի սպա:
Ռազմավարական համագործակցության մասին այս համաձայնագրի ստորագրմամբ ավարտվում են լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքար ծավալելու վերաբերյալ հաջող բանակցությունները Հայաստանի և Եվրապոլի միջև:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո համագործակցության այս նոր մակարդակը կարևոր կլինի ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի համար առաջնահերթ համարվող հանցավորության ոլորտներում գործունեություն ծավալելու առումով: