Մենք կանգնած ենք ոտքի, էլի պահանջում ենք իշխանափոխություն․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)
ՏեսանյութերԽորհրդային Միությունը չի ունեցել պետական սահմաններ, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունները ունեցել են վարչական տարածքներ, որոնք գծվում էին՝ ըստ հողօգտագործման։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մենք կանգնած ենք ոտքի, էլի պահանջում ենք իշխանափոխության»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը նշեց, որ իր ելույթում էլ ասել է, որ իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով։
«Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, տվել է նոր մանդատ, բայց այդպես չէ։ Ժողովրդի մի հատվածը ապատիայի մեջ է, մի հատվածը ասում է, որ հնարավորություն ունենամ՝ կարտագաղթեմ, մյուս հատվածն էլ՝ համարում է Նիկոլ Փաշինյանին իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ քննադատում ես, ինքը պատկերացնում է, որ անձամբ իրեն ես քննադատում ու սկսում է հետդ կռվել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է իր՝ թիմից հեռանալու մեղադրանքներին, նա ասաց․«Դավաճանել են իրենք Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը»: