Կարմիրբերետավորները Կառավարության դիմացից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին
Քիչ առաջ կարմիրբերետավորները կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել զոհված զինծառայողի հարազատին, որը միայնակ ակցիա էր իրականացնում:
Նրա ձեռքին կար պաստառ, որի վրա գրված էր. «Պահանջում ենք չեղարկել համերգը. Հարգեք սուգը»:
Նշենք, որ նախօրեին 44-օրյա պատերազմի զոհերի 340-ից ավելի հարազատներ հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էին արել հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Նրանք դա համարել էին սրբապղծություն: