Range Rover-ը վրաերթի է ենթարկել կնոջը, որը տեղում մահացել է. վարորդը եղել է ոչ սթափ, վարորդական իրավունքը՝ կասեցված
Երևանում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 01։15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Հայկ Ավդալյանը իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում՝ թիվ 14 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 68-ամյա Սոֆիկ Հովհաննիսյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդ Հ. Ավդալյանը անհատ ձեռներեց է, և նրա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել, սթափությամբ էլ պարզվել է, որ եղել է ալկոհոլ օգտագործած՝ ոչ սթափ վիճակում։
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։