«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Ցավի կլինիկա (Տեսանյութ)
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից նոր ծառայություն՝ Ցավի կլինիկա:
Կլինիկան հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հանարվորություններով, իսկ բժիշկները վերապատրաստում են անցել ոլորտի առաջատար մասնագետների մոտ:
Ցավի կենտրոնի նպատակը ցավային համախտանիշների վերացումը կամ նվազեցումն է: Դրանք կարող են լինել քրոնիկական տարբեր ցավեր, որոնք հիվանդին անհանգստացնում են նույնիսկ վիրահատություններից կամ բուժական տարբեր թերապիաներից հետո կամ այն պարագայում, երբ ցուցված չէ վիրահատական միջամտություն:
Այստեղ մեծ նշանակություն է տրվում բուժման ինտերվեցիոն եղանակին, երբ միջամտությունը կատարվում է ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողության տակ՝ հատուկ ներարկումների միջոցով:
Բուժման այս եղանակն առավելապես արդյունավետ է մեջքի քրոնիկ ցավերի, ողնաշարային ցավերի, գլխացավերի, ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ նկատվող որոշակի ցավային սինդրոմների, հոդացավերի և ցավային այլ համախտանիշների դեպքում:
Մանրամասները՝ տեսանյութում: