Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը
ՏեսանյութերԱռողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խոշորացույցի տակ պահել առևտրի կենտրոնները, վարսավիրանոցներն ու դեղատները: Պատճառը երկրում կորոնաիրավիճակն է: Խախտումներն ու դրանք վերացնելու հորդորները նույնն են գրեթե բոլոր տեղերում:
Կենտրոնում տեսուչների աչքից ոչինչ չվրիպեց: Մի տեղ հաճախորդների համատարած դիմակ չկրելու, մյուսում՝ ախտահանիչ միջոցների բացակայության հետ կապված նախազգուշական արձանագրություն կազմեցին, տնտեսվարողին էլ հիշեցրին՝ եթե թերությունները չվերացնեն, ստիպված կլինեն 100-300.000 դրամի չափով տուգանք վճարել: