Ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
ՀասարակությունՍեպտեմբերի 7-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Տիմիրյազևի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի 57-ամյա մի բնակչի։ Նրա հողամասի զննությամբ հայտնաբերվեց մշակումն արգելված կանեփի 54 բույս:
Ըստ 57-ամյա տղամարդու՝ կանեփ աճեցրել է իր օգտագործման համար։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: