Շիշը վնասեց մեր անվտանգությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ-ի նիստերի դահլիճի միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր«Շիշը կախարդական էր թե չէ, դուք ավելի լավ կիմանաք, բայց այն վնասեց մեր անվտանգությունը, երբ այն նետեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ չտիրապետելով իրեն»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքին: Քոչարյանի խոսքով`Դոնթի բանաձևը կոնսենսուս առաջարկող է, դա պարտադրանք չէ, որի միջոցով տեղակալներն ընտրվում են։ «Դա աշխատանքի տեղավորման բյուրո չէ, այդ բանաձևը պարոն Ղազինյանի համար չէ, ընդդիմության համար է, իսկ մեր հանձնաժողովում առնվազն 4 անդամ կա»,- ասաց Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: