Շուշիից վիրավոր զանգել, ասել է՝ ես էլ հետ չեմ գա, վիրավոր եմ, շրջափակման մեջ, էլ իմ ձայնը չեք լսի
Էդգար Գասպարյանն աշխատում էր ոստիկանության զորքերում, հրամանատար էր, մեկ ամիս Քարվաճառում էին. հոկտեմբերի 30-ին եկան 2 օրով, նոյեմբերի 2-ին նորից գնացին Քարվաճառ, եւ ամսի 4-ին էնտեղից տարել էին Շուշի: Այս մասին Էդգարի պատմեց Էդգարի շրիիմին այցելության եկած հարազատներից Հասիմ Խաչատրյանը, նրա հորաքրոջ աղջիկը:
«Նոյեմբերի 7-ին ժամը 4.30-ին Շուշիից վիրավոր զանգել է տուն, ասել՝ ես էլ հետ չեմ գա, վիրավոր եմ, շրջափակման մեջ, էլ իմ ձայնը չեք լսի:
Իր ծառայակից ընկերներից մի քանիսը փրկվել են: Ասում են՝ սկզբից ձեռքից էր վիրավոր, հետո գլխից: Ինքը հնարավորություն ունեցել է դուրս գալու, բայց իր զորքին մենակ չի թողել, զինակից ընկերներին չի թողել վիրավոր, մինչեւ վերջ մնացել է իրենց հետ: 43-ն էլ զոհվել են Շուշիում»,-պատմեց նա:
Հասմիկ Խաչատրյանը հավելեց, որ երբ վերադարձել էր հոկտեմբերի 30-ին, շատ անտրամադիր է եղել, ոչինչ չի խոսել, իրեն նման չի եղել. «Ոտքը լորված է եղել, տանն էլ բոլորը կորոնավիրուսով հիվանդ են եղել: Ասել են՝ մի գնա, ասել է՝ չեմ կարող իմ տղաներին թողնել»:
Էդգարն ամուսնացած էր, բայց դեռ երեխաներ չուներ:
Մանրամասն՝ New.am-ի տեսանյութում: