9/11. Բուլղարուհի գուշակ Վանգան աղետից շատ ավելի վաղ կանխագուշակել էր ամեն բան, բայց նրա խոսքերին այն ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձրել (Տեսանյութեր)
Ռուսական НТВ ալոքով հեռարձակվել է <<Основано на реальных событиях>> հաղորդաշարի <<9/11-ի գաղտնիքը>> վերնագիրը կրող փաստագրական-լրագրողական հետաքննությունը:
Հատկանշական է, որ ևս մեկ անգամ բարձրաձայնվում է պաշտոնական Ամերիկայի առաջ քաշած վարկածի մեջ բազմաթիվ հարցերի առկայությունը, հարցեր, որոնք թույլ են տալիս մտածել, որ ԱՄՆ-ի պես հզոր հետախուզություն ունեցող երկիրը պարզապես չէր կարող չիմանալ, թե ինչ կկատարվի 2001 թվականի սեպտեմբերի 11-ին:
Նշենք նաև, որ հաղորդման վերջին հատվածում հաղորդավարը շեշտում է, թե դեռ 1980-ականների սկզբին բուլղարուհի Վանգան կանխագուշակել էր, որ նման աղետ տեղի կունենա, բայց այն ժամանակ ոչ ոք չէր կարծում, որ խոսքը հենց երկվորյակ-աշտարակների մասին էր:
<<Սարսափ, սարսափ ու ցավ, ամերիկացի երկվորյակ-եղբայրները կընկնեն՝ կտցահարված երկաթե թռչունների կողմից, գայլերը կոռնան, և անմեղ մարդկային արյան գետեր կհոսեն>> (<<Страх, страх, братья - близнецы американские падут, заклеванные железнами птицами, Волки завоют, и кровь невинная прольется рекой>>):
Առավել մանրամասն՝ տեսանյութերում:
Տեսանյութ 1՝ այստեղ:
Տեսանյութ 2՝ այստեղ
Տեսանյութ 3՝ այստեղ:
Տեսանյութ 4՝ այստեղ: