Ասում էր՝ վերադարձի ճանապարհ չունեմ, ընկերներ եմ կորցրել, վրեժխնդիր եմ լինում. Ճարտարում զոհված Ռոբերտի պապ
Արագածոտնի Քուչակ գյուղի բնակիչ, 19-ամյա Ռոբերտ Մեսրոպյանը 44-օրյա պատերազմում զոհվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մոտ, հոկտեմբերի 26-ին:
Ռոբերտը ծառայել է Մարտունի 2-ում, այնուհետեւ տեղափոխվել է Ֆիզուլի եւ 5 օր կռիվ տվել այնտեղ: Հրաշքով ողջ մնալով վերադարձել են Ճարտարի իրենց դիրքերը, որտեղ էլ զոհվում :
«Պատերազմի ժամանակ զանգում էր, ասում էր՝ հայրիկ ջան, ես վերադարձի ճանապարհ չունեմ, ընկերներ եմ կորցրել: Աջ ու ձախ կողմերս ընկերներիս դիակներն են: Ես իմ ձեռքով եմ դիակները բարձրացրել, դրել մեքենան: Ես վրեժխնդիր եմ լինում, չեմ կարող վերադառնալ»,- պատմում է Ռոբերտի պապը՝ Բորիս Մեսրոպյանը:
«Հոկտեմբերի 26-ին գիշերը զանգեց, կրակոցների ձայներ էին լսվում: Ասեց՝ էդ կրակոցները միշտ էլ կան: Դու մի ասա, Ֆիզուլիից հետ դառնալիս ընկնում են տանկային կրակահերթի տակ: Կռվել են առանց սպայի, բերել թողել են, փախել գնացել են: Տղաներն իրեն հույսը դրել են Ռոբերտի վրա: Ինձ ասեց՝ մի հատ իսրայելական ԱԹՍ եմ խփել, մի հատ ուղղաթիռ ենք խփել, թղերքն էլ տանկ են խփել: Ճարտարի վերեւում մի բարձրունք կա, իրենց թողնում են էնտեղ, ու սպան թողնում, գնում է»,-խպատմեց պապը՝ հավելելով, որ Ռոբերտը զոհվել է կեսգիշերին, ականանետային կրակից:
Տեսանյութը՝ News.am-ի: