Մինչև 2026-ը արդյունաբերությունը պետք է դառնա ՀՀ տնտեսության ամենախոշոր ոլորտը
Տեսանյութեր-Հայաստանի տնտեսական առաջնահերթությունն է առաջիկա հինգ տարվա ընթացքում ապահովել արդյունաբերական ոլորտի գերաճն այնպես, որ այն դառնա տնտեսության քաշող ուժը: Կառավարության 2021-2026 թթ ծրագրի համաձայն ՀՆԱ 6-7 տոկոսը պետք է ապահովի արդյունաբերությունը: Իսկ ՀՆԱ-ն ընդհանրապես պետք է տարեկան 7 տոկոսով աճի:
-Առանցքային նշանակություն է տրված ՏՏ ոլորտին: Կառավարությունն իր առջև նպատակ է դրել մինչև 2026-ը այս ճյուղում ներգրավված աշխատակիցների թիվը հասցնել 35 հազարի, ստեղծելով 16 հզ հավելյալ աշխատատեղ ու ոլորտի շրջանառությունը հասցնել տարեկան 500 մլրդ դրամի:
-Տնտեսության՝ առաջիկա հինգ տարվա գլխավոր տենդենցներն ու թիրախները Արթուր Խաչատրյանի ռեպորտաժում: