Արցախահայությանն աջակցելու ծրագրերի թեմայով հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ
«Հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարությունը արցախահայությանն աջակցելու 15 ծրագիր է իրականացրել. հիմա նպատակ ունենք սոցիալական աջակցությունից անցում կատարել զարգացման ծրագրերի»,- հարցազրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ամսական 68 հազար դրամ աջակցությունից օգտվել է ավելի քան 100 հազար մարդ. շուրջ 27 մլրդ դրամ է տրամադրվել կառավարության կողմից:
Նախատեսվում է Արցախում 1000 սոցիալական բիզնես հիմնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ:
Բնակապահովման նպատակով նախարարությունն առաջարկում է պետական աջակցություն տրամադրել Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված շուրջ 950 ընտանիքի (3,600 անձ):
Մանրամասները՝ ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում: