Փարիզում սանիտարական անցաթղթերի պահանջի դեմ բողոքող ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ
Փարիզում ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ հակահամաճարակային կանոնների խստացման, սանիտարական անցաթղթերի պահանջի դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասի հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փարիզում մի շարք ակցիաներ են նախատեսված։
Ցուցարարներին ուղեկցում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Բողոքի ակցիա ժամանակ սկսել են շշեր , ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ վառել: Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 9-րդ շաբաթն անընդմեջ ցույցեր են անցկացնում սանիտարական անցաթղթերի հակառակորդները։
Օգոստոսի 9-ից Ֆրանսիայում հակահամաճարակային կանոնների պահպանումը խստացվել են սրճարաններում, ռեստորաններում, խոշոր առևտրի կենտրոններում, ինչպես նաև օդային և միջքաղաքային գնացքներով ճանապարհորդելու համար: Համաձայն խստացումների պարտադիր է համարվել COVID-19- ի դեմ ամբողջական պատվաստումների անցում, կամ կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայություն։