«իԳործ» ծրագրով Հայաստան վերադարձած Հայկ Մարգարյանը նշանակվել է տնօրեն
«իԳործ» ծրագիրը հայրենիք վերադարձի հրավեր էր նաև Հայկ Մարգարյանի համար: 25 տարի ապրել է Ռուսաստանում, ապա տեղափոխվել Կանադա, սովորել ԱՄՆ-ում: Բիզնեսի կառավարման մասնագետ է: Դրսում ապրելիս միշտ փնտրել է Հայաստան գալու ծրագրեր:
Հայկ Մարգարյան, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն - Որքան շատ ես դրսում ապրում, հասկանում ես, որ քո երկիրը հետ է կանչում: Միշտ երազում էի վերադառնալ: Հաստատված որոշում, որ այս պահին պետք է գամ Հայաստան:
«իԳործն» իրականացրեց երազանքը, Հայաստան տեղափոխվեց ընտանիքով՝ մշտական բնակության: Աշխատանքի առաջարկ ստացավ Էկոնոմիկայի նախարարությունից: Նորամուծության և ձեռներեցության կենտրոնը բարեփոխելու գաղափարները ներկայացրել է վարչապետին ու Էկոնոմիկայի նախարարին, ստացել հավանություն:
Հայկ Մարգարյան - 21-րդ դարում հասկանում ենք, որ նորամուծությունները, տեխնոլոգիաները շատ կարևոր են հատկապես Էկոնոմիկայի համար: Առաջարկեցի ստեղծել տոխնոլոգիական տրանսֆեր-օֆիս, առաջին պետական օֆիսը Հայաստանում:
Համոզված է, որ առանց տեխնոլոգիաների և նորարարությունների ներգրավման հնարավոր չէ հասնել տնտեսական թռիչքի: Թիմում ներգրավվել են բարձրակագ մասնագետներ: Ավստրալիայից և Կանադայից հրավիրված գործընկերների հետ ակտվ քննարկումներ են, եկել են փոխանցելու թվայնացման ոլորտի փորձը: Որոշել են՝ կմնան, կապրեն Հայաստանում:
Պիտեր Միտչել, Ավստրալիա - Կնոջս հետ եկանք, մնալու ենք միանշանակ: Սա իմ տունն է: Նախընտրում եմ՝ ինձ անվանեն Պետրոս, դա իմ հայկական անունն է: Իմ սերը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ շատ խորն է: Անցյալ տարի ես սկսեցի ուսումնասիրել Հայաստանը գովազդող YouTube ալիքը՝ հույս ունենալով շատ հայերի վերադարձնել հայրենիք, սակայն, ոչ միայն հայերին, այլև փորձագետների՝ աշխարհի տարբեր ծայրերից:
Ջեք Հեքիմյան, Կանադա - Հանդիպել եմ Նորամուծության ու ձեռներեցության ազգային կենտրոնի անդամների հետ, բազմաթիվ խոշոր նախագծերի գաղափարներ կան: Ցանկանում եմ առաջարկել իմ օգնությունը:
Կաշխատեն տեղացի ու արտասահմանցի ներդրողների, գործարարների հետ՝ նրանց համար ստեղծելով օնլայն տեղեկատվական հարթակ, որ իմանան՝ որտեղ կարող են ներդրում անել, բիզնեսի համար այստեղ ինչ մեխանիզմներ ու հնարավորություններ կան: Կաշխատեն նաև Հայաստանում մտավոր ներուժի զարգացման ուղղությամբ:
Հայկ Մարգարյան - Ինչ նորարարություններ ստեղծում են, բերում են մեզ մոտ, իրենց օգնում ենք ներդրումներ մտցնել շուկա, առևտրայնացնել:
Նոր թիմը կբերի ոչ միայն նոր բովանդակություն, այլ նաև կվերափոխի շենքային պայմանները: Կարմիր մեծ դահլիճը կօգտագործվի նաև տնտեսական նախագծերի ներկայացման համար: Նորամուծության կենտրոնի հին շենքային պայմանների մասին նորանշանակ ղեկավարը կատակում է:
Հայկ Մարգարյան - Միգուցե հրավիրենք «Հայֆիլմի» անդամներին՝ նկարելու «Ծառայողական սիրավեպի» հերթական մասը: Այստեղ թանգարան ենք նախատեսում:
Հայկ Մարգարյանը կես տարի կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարն էր, սեպտեմբերի 7-ին նշանակվեց տնօրեն: