Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց
ԳլխավորՐոպեներ առաջ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 2 հայ գերիներին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը։ Օդանավականից տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։