Աշտարակի ձորում ՔՊ-ականները հավաքվել էին քեֆի. ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը․ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, անցած շաբաթ հայրենի իշխանության ներկայացուցիչները մերձեցման երեկո են կազմակերպել: Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` երեկոն տեղի է ունեցել Աշտարակի ձորի ռեստորաններից մեկում, որին ներկա է եղել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեր տեղեկություններով` հավաքի նպատակը եղել է «մոտիկից» թիմի ծանոթությունը: Հայրենի կառավարության ամբողջ կազմը, նորընտիր Ազգային Ժողովի պատգամավորները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները բոլորը հավաքվել են մեկ վայրում՝ իրենց վերընտրվելը տոնելու, միմյանց հետ շփվելու ու ժամանակ անցկացնելու համար: Հավաքույթի ժամանակ իշխանության ներկայացուցիչները խմել են հունիսի 20-ին ընտրություններում իրենց հաղթանակի, նոր կառավարության ձևավորման, ինչպես նաև խորհրդարանում նորից մեծամասնություն կազմելու համար: Իշխանության ներկայացուցիչները բարձր տրամադրություն են ունեցել, ողջ երեկոյի ընթացքում վարչապետն իր թիմի հետ խոսել է առաջիկա անելիքներից ու կարելի է ասել այդ ջերմ հավաքից հետո իշխանության մեծամասնությունը մեկնել է տարբեր երկրներ՝ վայելելու իրենց արձակուրդը: