Ես շիշը նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է. եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շիշն իմ ուղղությամբ շպրտել. Արթուր Ղազինյանը՝ Անդրանիկ Քոչարյանին
Ես հակված չեմ որևէ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ, երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, մեկ անգամ գլխիս կպավ, մեկ անգամ՝ կրծքավանդակիս: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը, թե ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Արթուր Ղազինյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ է նետել:
«Ես շիշը նետել եմ հետ, այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ: Ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է ինձ վրա»,-ասաց Ղազինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: