Զինված ապստամբները ձերբակալել են Գվինեայի նախագահին
Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է ապստամբների կողմից, հայտնում է Guinee News-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ մամուլի հրապարակումների, դա տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկել էին հատուկ ջոկատայինները գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ:
Ապստամբներին հաջողվել է ձերբակալել նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների:
Կիրակի ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին նախագահական նստավայրի տարածքում հատուկ նշանակության ջոկատների եւ պետական անվտանգության ուժերի միջև փոխհրաձգության մասին:
Գվինեայի ապստամբների առաջնորդը, ենթադրաբար, ձերբակալել է նախագահին, հայտարարել է կառավարության լուծարման, սահմանադրության փոփոխության և սահմանների փակման մասին։