Շաքարավազն անհետացել է Քաբուլի խանութներից
«Թալիբան» շարժման համար դժվար կլինի կատարել սոցիալական պարտավորությունները բնակչության առջև, երկրում որոշ ապրանքներ արդեն անհետացել են, օրինակ՝ շաքարավազը, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Քաբուլում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Ժիրնովը։
«Այժմ Աֆղանստանի հիմնական խնդիրն իսկապես տնտեսական է: Գանիի կառավարության օրոք երկրի բյուջեն երեք քառորդով կազմվել է արևմտյան նվիրատվությունների հաշվին: Այժմ դրանք չկան. Աֆղանստանի ակտիվները սառեցված են, ոսկու և արժույթի պահուստները, որոնք պահվում էին Ամերիկյան բանկերում, սառեցված են», – ասել է նա:
«Սա, իհարկե, լրացուցիչ խնդիրներ ավելացրեց նոր դե ֆակտո կառավարությանը: Գները բարձրանում են, որոշ ապրանքներ անհետացել են: Այսօր ասացին, որ շաքարավազը անհետացել է Քաբուլում: Ազգային արժույթը արժեզրկվել է։ Պարզ է, որ թալիբների համար ավելի դժվար կլինի կատարել սոցիալական պարտավորությունները, քանի որ ֆինանսական միջոցները նվազել են», – ավելացրել է դիվանագետը: